Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ»

«Ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ»
09.01.2013 | 16:00

«Բոլորն են խոսում փոփոխություններից, բայց համակարգային փոփոխությունների մասին խոսում եմ միայն ես: Քաղաքական դաշտը բավականին մաքրվեց, բայց երբ խոսում են ընտրությունների մրցակցային չլինելու մասին, ապա ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ: Այս ընտրություններից իմ ակնկալիքն այն է, որ, ստանալով բարոյական լծակներ, կանեմ տասն անգամ ավելի, քան հիմա կարողանում եմ ասել:Եթե մենք մարդկանց համոզենք, որ ընտրելու պահին ինքն էիշխանությունը, շատ բան կփոխվի: Պատմության մեջ կարևոր է երկրորդական չլինել», - «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ով ավելի քան համոզված է` «առանց Հայրիկյանի Հայաստանը պատկերացնել չի լինի»: Վերջինս «ոչխարներ», ավելին` «տականքներ» անվանեց այն մարդկանց, ովքեր դրամ են վերցնում և ձայն տալիս դրամ տվողին: Հայրիկյանի խոսքով, մենք մտել ենք հետաքրքրական ժամանակների փուլ, և գործընթացին պետք է լավատեսական աչքով նայել:
«Ես և իմ թիմակիցները, ի տարբերություն մյուս թեկնածուների, մի առավելություն ունենք` մեր անցած ճանապարհը»,-ընդգծեց Պ.Հայրիկյանը, հավելելով, որ անգրագիտության վերացման դասընթացներ չի ցանկանում անցկացնել թեկնածուների համար, թեև վստահ է` նրանք դրա կարիքն ունեն:
ԱԻՄ առաջնորդի նախընտրական կարգախոսներն են` «Անկախ Հայաստանի հասնողը կարող է հասնել ազատ Հայաստանի» և «Եկել է պատմական պահը` Պարույր Արշավիրի Հայրիկյան»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ